Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր Երևան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Թեև այս ձևաչափով հանդիպումների մեկնարկից՝ 2022-ից ի վեր երկրները դրան մասնակցում են առաջնորդների մակարդակով, Անկարան Երևան է գործուղել 59-ամյա փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին: Թե ինչու է Անկարան մերժել նախագահի մակարդակով մասնակցության հրավերը՝ թուրքական աղբյուրները չեն մանրամասնում։
Յըլմազը կլինի թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ այցելում է Հայաստան 2008-ից՝ «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո, երբ Երևան էր եկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Ամիսներ առաջ, խոսելով տարածաշրջանի մասին, նա կոչ էր արել Երևանին ու Բաքվին «օգտագործել ներկայիս բարենպաստ պայմանները՝ կայուն կարգավորման հասնելու համար»։