Թուրքիան դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններին, այսօր ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ընդգծելով, որ Անկարան ուշադիր հետևում է հարևան երկրում զարգացումներին։
«Թուրքիայի համար ձեռնտու է, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային դերակատարների հետ և կանխի անկայունության հանգեցնող իրադարձությունները», - ասել է Ֆիդանը։
Թուրք նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա խնդիրները կլուծվեն կա՛մ ուղիղ, կա՛մ միջնորդավորված երկխոսության միջոցով։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ քննարկում է Իրանում ստեղծված իրավիճակին արձագանքելու հնարավոր քայլերը։
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ Իրանում անցած տարեվերջին սկիզբ առած հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է մոտ 2 հազար 600-ի, կան բազմաթիվ վիրավորներ: Ցույցերի ընթացքում, ըստ նույն աղբյուրների, ձերբակալվել է ավելի քան 18 հազար 400 մարդ: