Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, դա կվերածվի տարածաշրջանային հակամարտության: Այդ մասին կիրակի օրը հայտնել են պետական լրատվամիջոցները՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության սրման ֆոնին:
Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքները չեն անհանգստացնում Իրանի ժողովրդին: Ապա հավելել է, որ Թեհրանը չի ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց «Իրանի ժողովուրդը ուժեղ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա»:
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանը լրջորեն բանակցում է Վաշինգտոնի հետ: