Մատչելիության հղումներ

Թեհրանը հերքում է, թե վերջին 24 օրերին որևէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է, որ վերջին 24 օրերի ընթացքում որևէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ՝ հենց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե վերջին մի քանի օրերին կողմերը «համաձայնության կարևոր կետեր» են գտել։

Պետական IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով նախարարության խոսնակին, հաղորդում է, որ վերջին օրերին բարեկամ երկրները հաղորդագրություններ են փոխանցել, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը խնդրել է բանակցություններ սկսել պատերազմը ավարտելու նպատակով, սակայն Իրանը չի արձագանքել այդ առաջարկին։



XS
SM
MD
LG