Մատչելիության հղումներ

Իրանում «ռեժիմի փոփոխությունը» փաստացի արդեն ընթացքի մեջ է. Թրամփ

Իրանում «ռեժիմի փոփոխությունը» փաստացի արդեն ընթացքի մեջ է, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ միաժամանակ զգուշացնելով, որ եթե ԱՄՆ-ի կողմից կապ հաստատած իրանցի ներկայացուցիչների հետ բանակցությունները հաջողություն չունենան, ապա ռմբակոծությունները կշարունակվեն։

Թրամփը հստակեցրել է, որ բանակցությունները չեն ընթանում Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, այլ այն անձանց հետ, որոնց նա բնութագրել է որպես «շատ խելամիտ», և հավելել է, որ հակամարտության ընթացքում արդեն այնքան բարձր պաշտոնյաներ են սպանվել, որ «ինքնաբերաբար տեղի է ունենում ռեժիմի փոփոխություն»։

Նա լրագրողներին ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա «պարզապես կշարունակեն ռմբակոծել որքան ուզեն»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր իր Truth սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, և 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։ Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունն էլ, հղում անելով սեփական անանուն աղբյուրին, հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ ուղղակի կամ անուղղակի շփումներ չկան։

XS
SM
MD
LG