Մատչելիության հղումներ

Թեհրանում կայացել է Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։

Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում;

Ալի Խամենեին սպանվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ժամանակ։ Պաշտոնում նրան իր որդին՝ Մոջթաբա Խամենեին է փոխարինել։


XS
SM
MD
LG