Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը:
Այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հարցին, թե արդյո՞ք Իրանում երկկողմ հանդիպումներ նախատեսված են, թե ոչ, վարչապետն արձագանքեց.- «Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»:
Փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից սպանված Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ին՝ շարունակվելով մինչև հուլիսի 9-ը։ Իրանական կողմի տեղեկություններով՝ դրան մասնակցելու են մի շարք հարևան պետությունների ղեկավարներ։
Հուղարկավորության շարքային մասնակիցների թիվն, ըստ պաշտոնական IRNA գործակալության, կարող է հասնել 35 միլիոնի։