Շվեդիայի կառավարությունը 1 միլիարդ շվեդական կրոն (ավելի քան 110 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ աջակցության համար։
«Շվեդական օգնությունն անմիջապես կուղղվի էլեկտրակայաններին, ջեռուցիչներին և պահեստամասերին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի էլեկտրամատակարարումը վերականգնելու համար», - ասել է զարգացման և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուսը։
Հաջորդ շաբաթ ուկրաինական որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Կիևում ու Խարկովում, ջերմաստիճանը կնվազի մինչև -25 աստիճան ըստ Ցելսիուսի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ