Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահը հրաժարական կտա սեպտեմբերի 25-26-ը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հրաժարական կտա սեպտեմբերի 25-26-ը:

«Ես հրաժարական կտամ, հենց վերադառնամ Նյու Յորքից: ... Իմ կարծիքով՝ դա կլինի 25-ին կամ 26-ին: Հենց այդ ժամանակ ես հրաժարական կտամ, իսկ այնուհետև կմասնակցեմ նախընտրական քարոզարշավին որպես շարքային քաղաքացի, թեև օրենքն ինձ դա չի պարտադրում», - Tanjug լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին ասել է Վուչիչը:

Սերբիայի նախագահն ավելի վաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել հոկտեմբերի 25-ին: Նա ընտրություններում կգլխավորի իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ցուցակը և կդառնա վարչապետի թեկնածու:

Վուչիչը հայտարարել է, որ մինչ օրս ոչ մի նախագահ հրաժարական չի տվել ընտրարշավին մասնակցելու համար, և ինքը ցանկանում է դառնալ առաջինը, ով դա կանի:

Վուչիչն արդեն պաշտոնավարել է որպես Սերբիայի վարչապետ՝ 2014-17 թվականներին: Դրանից հետո երկու անգամ ընտրվել է նախագահ, պաշտոնապես նրա լիազորություններն ավարտվում են եկող տարի:

Սերբիայում վերջին երկու տարիներին հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, որոնց շարժիչ ուժը երիտասարդությունն է: Այդուհանդերձ, Վուչիչը բարձր է գնահատում ընտրություններում հաղթանակի իր կուսակցության շանսերը:


XS
SM
MD
LG