Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր լուծարել է խորհրդարանը և հայտարարել հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 12 տարի որպես նախագահ կամ վարչապետ Սերբիան ղեկավարող Վուչիչն արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը հիմնավորել է երկրում առկա լարվածությամբ: Իր հեռուստաուղերձում նա պնդել է, թե ընտրություններ ձգձգումը «կվտանգի ժողովրդավարության գոյատևումը»:
Սերբիայում շուրջ երկու տարի է կոռուպցիայի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում, որոնք սկիզբ են առել 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզումից հետո, որի հետևանքով 16 մարդ է զոհվել:
Խորհրդարանական հերթական ընտրությունները Սերբիայում անցկացվելու էին եկող տարի:
Վուչիչի իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունը գալիք ընտրություններում շաբաթ օրը առաջադրել է նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Առայժմ պարզ չէ՝ Վուչիչը նախագահի պաշտոնից հրաժարական է տալու ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո: