Մատչելիության հղումներ

Վուչիչը հայտարարել է՝ առաջիկա շաբաթներին հրաժարական կտա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հրաժարական կտա առաջիկա շաբաթներին, և երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ 18 ամիս տևած հակակառավարական բողոքի ցույցերից հետո։

Վուչիչի հայտարարությունը հնչել է կոռուպցիայի դեմ պայքարի համար ցույցերի ֆոնին, որոնք սկսվել էին 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։

«Ես նախագահ կլինեմ ընդամենը մի քանի շաբաթ, իսկ հետո հրաժարական կտամ», - ասել է Վուչիչը: Նա հայտարարել է, որ կօգնի իր Սերբական առաջադեմ կուսակցությանը հաղթել արտահերթ ընտրություններում:


XS
SM
MD
LG