Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի․ «Վրաստանի բոլոր ձեռքբերումները կործանման շեմին են»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անազատության մեջ, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անազատության մեջ, արխիվ

Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝ պնդելով, թե դա կարող է լրջորեն նվազեցնել Վրաստանի դերը տարածաշրջանում։

«Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ ուղիները անցնում են Վրաստանով, բայց վաղն արդեն Հայաստանով են անցնելու, կործանում է այն ամենը, ինչին հասել էր Վրաստանը 90-ականներին և 2000-ականներին», - գրել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահի պնդմամբ՝ «Վրաստանը հայտնվել է ծանրագույն աշխարհքաղաքական փակուղում». - «Մոտ ապագայում այն հանգեցնելու է կամ Վրաստանի՝ որպես անկախ պետության վերացմանը, կամ էլ մաֆիոզ Իվանիշվիլիի աքցաններից ազատագրմանն ու սրընթաց զարգացման ուղի վերադարձին»։

XS
SM
MD
LG