Մատչելիության հղումներ

Ալիևը՝ Թրամփին․ «Զանգեզուրի միջանցքը, այդ թվում՝ TRIPP նախագիծը, կարևոր են»


«Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP նախագիծը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային փոխկապակցվածության տեսանկյունից»,- այսօր Դավոսում, ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն Ալիևը նաև նշել է.-«Տարածաշրջանում խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի միջև տնտեսական կապերի ձևավորումը դրա վկայությունն է»։ Ալիևը Թրամփին հիշեցրել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանման, ինչպես նաև Ադրբեջանով դեպի Հայաստան ցորենի տարանցման մասին։

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում այսօր ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը: Հանդիսավոր արարողությանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նստել էին կողք կողքի, ապա Դոնալդ Թրամփը միացավ նրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG