Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը վերականգնվել է


Ռուս-վրացական սահմանի Դարիալի անցակետy, 2010թ․
Ռուս-վրացական սահմանի Դարիալի անցակետy, 2010թ․

Ռուս-վրացական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը վերականգնվել է, բոլոր սահմանափակումները վերացվել են, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Դարիալի (Կազբեկի) անցակետի աշխատակիցներն այսօր ավելի վաղ տարհանվել էին գետի հունում ջրի մակարդակի բարձրացման վտանգի պատճառով, կանխարգելիչ նպատակներով փակվել էր նաև անցակետի հարևանությամբ գտնվող Գվելեթի գյուղի մերձակա ճանապարհը, ինչպես նաև սահմանափակվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ռուս-վրացական սահմանի երկու ուղղություններով երթևեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG