Մատչելիության հղումներ

Վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետում տարհանում է հայտարարվել


Գետի վարարած ջրերը հեղեղել են ռուս-վրացական անցակետը, 21-ը օգոստոսի, 2014թ․
Գետի վարարած ջրերը հեղեղել են ռուս-վրացական անցակետը, 21-ը օգոստոսի, 2014թ․

Ռուս-վրացական սահմանին՝ Դարիալի (Կազբեկի) անցակետում տարհանում է հայտարարվել, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն, անցակետի աշխատակիցների տարհանման որոշում է կայացվել գետի հունում ջրի մակարդակի բարձրացման վտանգի պատճառով։

Գերատեսչությունը հայտնում է, որ տարածքը զննելու համար արդեն օդ է բարձրացել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, կանխարգելիչ նպատակներով փակվել է նաև անցակետի հարևանությամբ գտնվող Գվելեթի գյուղի մերձակա ճանապարհը։ Հաղորդվում է նաև, որ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երկու ուղղություններով երթևեկությունը սահմանափակվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG