Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերլուծում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ փաստաթղթերը. Պեսկով


Կրեմլը վերլուծում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուկրաինայի նախագահը երեկ ներկայացրեց, թե Մայամիի բանակցություններից հետո ինչ է առաջարկվում խաղաղության ամերիկյան 20 կետանոց ծրագրով: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ամենադժվարը տարածքների հարցն է, որոնց շուրջ ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության չեն եկել: Նաև նշել է, որ պատրաստ է այս և մյուս զգայուն հարցերը քննարկել առաջնորդների մակարդակով:

Ռուսաստանը դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել նոր առաջարկների վերաբերյալ:


Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում հանգստյան օրերին Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը: Ուիթքոֆն ասել է, Ռուսաստանը ցանկանում է խաղաղության հասնել:

Մայամիի բանակցությունները դրական և արդյունավետ է գնահատել նաև Ուկրաինայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG