Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «Մայամիի բանակցությունները դրական եմ գնահատում»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ նախորդ հանսգտյան օրերին Մայամիում կայացած բանակցությունները «դրական էին և արդյունավետ»։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ բանակցությունների վերջին փուլի ընթացքում մի շարք փաստաթղթերի նախագծեր են մշակվել։ «Մեր պատվիրակությունը արդյունավետ կերպով աշխատել է նախագահ Թրամփի բանագնացների հետ։ Այդ աշխատանքի ընթացքում համաձայնագրերի մի շարք նախագծեր են նախապատրաստվել, այդ թվում՝ Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքների, մեր երկրի վերականգնման, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ»,- X-ի իր օգտահաշվում գրել է Զելենսկին։

Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ևս արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում հանգստյան օրերին Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը: Ուիթքոֆն ասել է, Ռուսաստանը ցանկանում է խաղաղության հասնել:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Կիևը և Վաշինգտոնը քննարկել են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, Ուկրաինայի դաշնակիցների և ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվող անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը։ «Հատուկ ուշադրություն է դարձվել հաջորդ քայլերի ժամանակացույցի և հաջորդականության քննարկմանը»,- սոցցանցում գրել է ամերիկացի պաշտոնյան:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG