Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 17-ը վիրավորվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ իրականացված նոր հրթիռային հարձակման հետևանքով։
Ռուսական բանակի կողմից այսօր առավոտյան իրականացված հրթիռային հարվածների թիրախում է եղել Չերնիգովի մարզի Պրիլուկի քաղաքը։
Չերնիգովի նահանգապետի տեղակալի պնդմամբ՝ վիրավորներից մեկը անչափահաս է։
Նահանգապետ Վյաչեսլավ Չաուսի տեղեկություններով՝ հարվածի հետևանքով վնասվել են Պրիլուկիի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնն ու հարակից սուպերմարկետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ