Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Խարկովում ոչնչացրել է խոշոր էներգետիկ օբյեկտ. քաղաքապետ


Ռուսական զորքերը ոչնչացրել են խոշոր էներգետիկ օբյեկտ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովում, հայտարարել է քաղաքապետ Իգոր Տերեխովը: Արդյունքում հազարավոր բնակիչներն մնացել են առանց էլեկտրականության:

Տերեխովը չի հստակեցրել, թե կոնկրետ որ օբյեկտն է տուժել, սակայն հայտնել է, որ վթարային բրիգադներն աշխատում են շուրջօրյա:

Վերջին շաբաթվա ընթացքում ուկրաինական քաղաքներում էլեկտրաէներգիայի և ջեռուցման ու ջրամատակարարման ընդհատումները հաճախակիացել են:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին տեղեկացրել է, որ Կիևը ևս հարվածների տակ է եղել, մայրաքաղաքում դպրոցական արձակուրդները երկարացվել են մինչև փետրվարի 1-ը:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ հունվարի 9-ի հարձակումից հետո մոտ 300 բազմաբնակարան շենք մնացել է առանց ջերմության:

XS
SM
MD
LG