Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները մոտ ապագայում կարող են մեկնել Մոսկվա, հաղորդում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
«Ամերիկյան պատվիրակությունը մտադիր է Պուտինին ներկայացնել ուկրաինական կարգավորման նոր տարբերակը», - գրում է Bloomberg՝ ընդգծելով սակայն, որ այցի նախապատրաստման աշխատանքները դեռ չեն ավարտվել։