Ռուսական զորքերը երեքշաբթի վաղ առավոտյան հարձակումներ են սկսել Կիևի և Խարկովի վրա: Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հյուսիս-արևելյան Խարկով քաղաքում մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել:
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտարարել է, որ մայրաքաղաքը հրթիռակոծության է ենթարկվել: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հավելել է, որ քաղաքում միացել են հակաօդային պաշտպանության համակարգերը:
Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը, իր հերթին, հայտնել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը փորձել են հետ մղել ուկրաինական օդային հարձակումը Տագանրոգի վրա: Հարվածի մասին մանրամասները ճշտվում են, գրել է նա Տելեգրամում: