Մատչելիության հղումներ

Զելենսկին առաջարկել է ռազմական դրությունը երկարաձգել ևս 90 օրով


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է խորհրդարանին՝ առաջարկելով ռազմական դրությունը երկրի ողջ տարածքում երկարաձգել ևս 90 օրով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ վկայակոչելով Գերագույն ռադայի պաշտոնական կայքը։

Ուկրաինայի տարածքում ռազմական դրությունը հայտարարվել էր Ռուսաստանի ներխուժման առաջին իսկ օրը՝ 2022 թվականի փետրվարի 24-ին։ Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ ռազմական դրության պայմաններում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվել չեն կարող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG