Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարում է Ուկրաինայում նոր առաջխաղացման մասին

ՌԴ ՊՆ շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ ՊՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Ուկրաինայի տարածքում արձանագրված նոր առաջխաղացման մասին։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական զորքերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Սումիի մարզի Կորչակովկա և Դոնեցկի մարզի Նովոալեքսանդրովկա բնակավայրերի նկատմամբ։

«Ռուսական զորքերի ակտիվ առաջխաղացումը Սումիի մարզում հնարավորություն է տալիս պետական սահմանից հետ մղել ուկրաինական ուժերին», - հայտարարում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Ռուսական կողմը պնդում է, թե նման գործողություններով «ընդլայնում է սահմանի երկայնքով ձևավորվող անվտանգության գոտին»։

XS
SM
MD
LG