ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան 1.5 ժամ, հայտնում է Կրեմլը:
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայում հնարավոր հրադադարը։
«Մենք լավ զրույց ունեցանք, ես նրան վաղուց եմ ճանաչում», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինն առաջարկել է օգնել Իրանի հարստացված ուրանի հարցում, որը Իրանի հետ պատերազմը դադարեցնելու գործարքի հիմնական խոչընդոտն է, սակայն «ես ասացի, որ շատ ավելի կնախընտրեի, որ Դուք մասնակցեիք Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցմանը»։
Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման գաղափարներ և առաջարկել է Հաղթանակի օրվա ընթացքում Ուկրաինայում ժամանակավոր հրադադար:
Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ուշակովն ասել է, որ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործարքը մոտ է: