Մատչելիության հղումներ

Ռուսական ԱԹՍ-ները գիշերը հարվածել են Օդեսային. կան վիրավորներ

Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքները Օդեսայում, ապրիլի 30,2026թ.
Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքները Օդեսայում, ապրիլի 30,2026թ.

Այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ուկրաինայի Օդեսա քաղաքի վրա: Վիրավորվել է առնվազն 18 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, այս մասին այսօր հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։

Հարվածների հետևանքով ամենամեծ վնասը հասցվել է Պրիմորսկի շրջանի կենտրոնական հատվածին, որտեղ վնասվել են բարձրահարկ և հինգհարկանի բնակելի շենքեր, ասել է տեղական ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա խոսքով՝ գիշերային հարվածների հետևանքով խոշոր հրդեհներ են առաջացել, որոնք մարվել են:

XS
SM
MD
LG