Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը «շարժվում են դեպի Զապորոժիե». Պուտին


Ուկրաինայում գործող ռուսական զորքերի «Արևելք» խմբավորումը «բավական լավ տեմպերով շարժվում է դեպի Զապորոժիե», այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ռազմաճակատի այս հատվածում ռուսական զորքերը հատել են Գայչուր գետը՝ ճեղքելով ուկրաինական զորքերի պաշտպանությունը։ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքով՝ հարձակումը շարունակվում է ռազմաճակատի մի շարք այլ հատվածներում, այդ թվում՝ Դոնեցկից արևմուտք ընկած շրջաններում։

«Հարավային խմբավորման զորքերը Սևերսկ քաղաքի գրավումից հետո լայն ճակատով շարժվում են դեպի Սլավյանսկ»,-ասել է Գերասիմովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG