«Պատերազմից հետո Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայումն անհրաժեշտություն է», - ԱՄՆ նախագահի հետ նախօրեին կայացած բանակցությունները մեկնաբանելով այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
«Այդ զորամիավորումների ներկայությունը մեզ տրամադրվող անվտանգության երաշխիքների կարևորագույն մասը պետք է հանդիսանա», - ասել է Վլադիմիր Զելենսկին:
Անդրադառնալով Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրի շուրջ քննարկումներին՝ Զելենսկին կրկին պնդել է, որ այն համաձայնեցված է 90 տոկոսով։
«Այս պահին համաձայնեցված չեն 20 կետերից երկուսը՝տարածքների հարցն ու Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության խնդիրը», - նշել է Ուկրաինայի նախագահը։