Մատչելիության հղումներ

Ռուսական կողմի հետ քննարկվել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղու հարցերը

Ռուսական կողմի հետ քննարկվել է Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ հարցերը, հայտնում է Տարածքային կառավարման նախարարությունը:

Նշվում է, որ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկումից շատ մանարմասներ չկան։ Տեղեկացնում են նաև, որ
անդրադարձ է կատարվել ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։

Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղին» 30 տարի ժամկետով՝ 2008-ից ռուսական երկաթուղին է կառավարում՝ հավատարմագրային սկզբունքով։ Կառավարումը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն կա։

Բայց մինչ պայմանագրի ժամկետի ավարտը Երևանում սկսել են խոսել հավատարմագրային կառավարումն այլ երկրի փոխանցելուց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս խոսեց երկաթուղու կառավարման իրավունքն այլ երկրի կողմից ձեռքբերելու հնարավորությունից։ Փաշինյանը շեշտել էր՝ կառավարումը կարող է ձեռք բերել Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր՝ տալով Ղազախստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների անունները:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ տեղեկացրեց, որ Ռուսաստանը դրական է արձագանքել վարչապետ Փաշինյանի առաջարկին ու որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի հետ Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթուղին վերականգնելու համար:


XS
SM
MD
LG