Մատչելիության հղումներ

Ռումինիան և Ուկրաինան համատեղ պաշտպանական արտադրության համաձայնագիր են ստորագրել

Ռումինիայի և Ուկրաինայի նախագահները հայտարարություն են ստորագրել Ռումինիայում ուկրաինական պաշտպանական համակարգեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր արտադրելու մտադրության մասին, հայտնել են նրանք Բուխարեստում կայացած հանդիպումից հետո:

Հայտարարության մեջ, որը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից, ասվում է, որ նպատակն է ամրապնդել Ուկրաինայի և Ռումինիայի պաշտպանական արդյունաբերությունը:

Անցյալ տարի ռումինական պաշտոնյաները հայտարարել էին, որ մտադիր են համագործակցել Ուկրաինայի հետ ԵՄ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմի շրջանակներում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկել են նաև էներգետիկան, այդ թվում՝ Ռումինիայի տարածքով խողովակաշարերով ԱՄՆ-ից Ուկրաինայի հեղուկացված բնական գազի ներկրման հեռանկարը, ինչպես նաեւ համագործակցությունը Սև ծովում էներգետիկ նախագծերում:


XS
SM
MD
LG