Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու բանակցությունների ֆոնին Գերմանիան և Մեծ Բրիտանիան Կիևին հետագա աջակցություն են խոստացել, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար։
Հաջորդ տարի Գերմանիան Բունդեսվերի պաշարներից «զգալի քանակությամբ» Sidewinder հրթիռներ կփոխանցի Ուկրաինային, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Նա հավելել է, որ 2026 թվականին Բեռլինն էլ ավելի կընդլայնի աջակցությունը Կիևին:
Մեծ Բրիտանիան, իր հերթին, մոտ 710 միլիոն եվրո կներդնի Ուկրաինային ՀՕՊ-ի ամրապնդման հնարավորություններով ապահովելու համար, հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին:
Հիլի խոսքով՝ այդ փաթեթի շրջանակներում Կիևը կստանա ՀՕՊ համակարգեր, հրթիռներ և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար նախատեսված ավտոմատ պտուտահաստոցներ:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը համատեղ նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին 2025 թվականին օգնության ռեկորդային ծավալի համար։