Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, հաղորդում է Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Օրբելյանը նշում է նաև, որ կալանքի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց հետո կորոշեն հետագա գործողությունները:

Հակակոռուպցիոն դատարանը ժամեր առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը նախկին նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, միջնորդության քննարկումը շարունակվել էր առանց նրա:

Ռոբերտ Քոչարյանն այս գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Երկրորդ նախագահին առնչվող քրեական գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

XS
SM
MD
LG