Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի ԱԺ պատգամավորի մանդատը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրարշավի ժամանակ, հունիս, 2026թ.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրարշավի ժամանակ, հունիս, 2026թ.

Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի պատգամավորական մանդատը, «Ազատությանը» տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը:

Նրա խոսքով՝ Քոչարյանն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմումը:

Հայաստանի երկրորդ նախագահը գլխավորում էր ցուցակը, ընդդիմադիր ուժի ցուցակում ընդգրկված հաջորդ 12 թեկնածուները կվերցնեն մանդատները, «Ազատությանը» փոխանցել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը ցուցակի երկրորդ համարն է:

Հունիսի 7-ի վերջնական արդյունքներով՝ «Հայաստան» դաշինքը ստացել է 144 հազար 983 կամ 9.9231 տոկոս:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG