Մատչելիության հղումներ

Պուտինը կարող է «զղջալ» Ուկրաինա ներխուժման համար. Սի Ծինփին. FT

Չինաստանի նախագահը դռնփակ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահին ասել է, որ Պուտինը ի վերջո կարող է «զղջալ» Ուկրաինա ներխուժելու համար, գրել է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած մի քանի աղբյուրների։ Ըստ նույն աղբյուրների՝ Թրամփը առաջարկել է միավորել ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ուժերը՝ ընդդեմ Հաագայի Միջազգային քրեական դատարանի։

Սպիտակ տունը կամ ամերիկյան պաշտոնական աղբյուրները այս մասին մանրամասներ չեն հրապարակել։

Financial Times-ը նշում է, որ մինչ այդ՝ Բայդենի հետ բանակցություններում, Չինաստանի նախագահը զերծ է մնացել նման գնահատականներից։


XS
SM
MD
LG