Ռուսաստանը «շատ լուրջ ակնկալիքներ» ունի նախագահ Վլադիմիր Պուտինի այս շաբաթ Չինաստան կատարելիք այցից, և երկու կողմերն էլ կօգտագործեն դա իրենց գործընկերությունը զարգացնելու համար, այսօր հայտարարել է Կրեմլը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի և չորեքշաբթի կայցելի Չինաստան։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետեր, նախարարներ և ընկերությունների ղեկավարներ:
Նախորդ շաբաթ Պեկին էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Իր երկօրյա այցը Թրամփը «հսկայական հաջողություն» էր համարել: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը «հրաշալի առևտրային համաձայնություններ» են ձեռք բերել, մասնավորապես՝ էներգիայի և գյուղատնտեսության ոլորտում:
«Շատ բաներ են տեղի ունեցել, ու շուտով կլսեք դրանց մասին, բայց պետք է ասեմ, որ հսկայական հաջողություն ունենք: Կարծում եմ՝ սա պատմական պահ է», - հայտարարել էր Դոնալդ Թրամփը:
Սա վերջին ինը տարում Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Պեկին: Երկու երկրները լարված հարաբերություններ ունեն, Չինաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, Միացյալ Նահանգների տնտեսական մրցակիցը: