Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում ԱՄՆ վարչակազմը պետք է հաշվի առնի իրավիճակը տեղում, որը փոխվում է ի վնաս Կիևի, այսօր հայտնել է TASS լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովին։
«Առանցքային հարցն այն է, թե որքանով է ԱՄՆ վարչակազմը պատրաստ ներդրում ունենալ ներկայիս ճգնաժամի իրական լուծումը գտնելու գործում՝ հաշվի առնելով իրավիճակը տեղում», - TASS-ին ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է նշանակել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների այցը Մոսկվա։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանագնացները մեկնում են արտերկիր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության հասնելու փորձ կատարելու նպատակով։