Մատչելիության հղումներ

Պուտինը հաջորդ շաբաթվա առաջին կեսին կընդունի Ուիթքոֆին. Կրեմլ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթվա առաջին կեսին կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ Կրեմլը ճշգրիտ ամսաթիվը կհայտարարի ավելի ուշ:

Պեսկովն այսօր տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում ամերիկյան և ուկրաինական խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված Ուկրաինայում խաղաղության հասնելու ծրագրի հիմնական պարամետրերը:

Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ժնևում կայացած բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ «զգալի առաջընթաց» են գրանցել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն և հանգեցրել են «թարմացված ու հստակեցված» շրջանակային փաստաթղթի, որը, ըստ Վաշինգտոնի, «ամբողջությամբ կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։

XS
SM
MD
LG