Մատչելիության հղումներ

«Ձևը գտեք, փակեք». Փաշինյանը հրահանգեց փակել կենտրոնում գործող խանութներից մեկը


«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ, էդ խանութում առևտուր չպետք է լինի, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ: Մինչև անձնական թույլտվությունս չլինի, էդ խանութը չպիտի բացվի: Կզեկուցեք անձամբ», - կառավարության նիստում այսօր ՊԵԿ նախագահին հրահանգեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի զայրույթը հարուցել էր այն հանգամանքը, որ օրերս վարչապետի աշխատակազմից գնացել են մի խանութ, որտեղ ասել են, թե տվյալ ապրանքը կանխիկով այլ գին է, անկանխիկ՝ այլ գին:

«Ի՞նչ է նշանակում Երևանի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասի՝ «դե, ընգեր ջան, գիտես, սենց ա մեր մոտ...»: Քանի սենց խանութի տեղ իմացա, փակվելու է էդ խանութը, առևտուր չի լինելու: Մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու», - ասաց վարչապետը՝ առանց խանութի անունը նշելու:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG