Մատչելիության հղումներ

Պուտինը եկող շաբաթ կայցելի Չինաստան

Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Սի Ծինփին, արխիվ
Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Սի Ծինփին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան, հաղորդում են Կրեմլից:

Այցը կատարվում է երկու երկրների միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցեր, Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության և ռազմավարական փոխգործողության հետագա խորացման ուղիները, մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ, ասված է հաղորդագրությունում:

Բանակցությունների արդյունքներով երկու պետությունների ղեկավարները կստորագրեն համատեղ հայտարարություն և այլ փաստաթղթեր:

Այս շաբաթ Պեկին էր այցելել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

XS
SM
MD
LG