Մատչելիության հղումներ

«Պուտինին տեղեկացրել են» Ուկրաինայի խաղաղության ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկների մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Սպիտակ տան ղեկավարի ներկայացուցիչների հետ շփումների մասին Ուկրաինայի հարցով խաղաղության ԱՄՆ-ի առաջարկների շուրջ, հայտնել Է Կրեմլը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել է՝ այժմ Մոսկվան կձևակերպի իր դիրքորոշումը: Կրեմլի խոսնակը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի արձագանքն այդ առաջարկներին:

«Ռուսական կողմի դիրքորոշման բոլոր հիմնական պարամետրերը քաջ հայտնի են Միացյալ Նահանգների մեր գործընկերներին», - լրագրողներին ասել է Պեսկովը:

Պուտինը խաղաղության հասնելու համար առաջադրել է հետևյալ պայմանները՝ Ուկրաինան պետք է զիջի Դոնբասի մոտ 5000 քառակուսի կիլոմետրը, որը դեռ վերահսկում է, Կիևը պետք է պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունից:

Պատասխանելով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի կողմից Մայամիից Մոսկվա բերված փաստաթղթերի ձևաչափի մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ ԶԼՄ-ներով այդ մասին խոսելն անտեղի է:

Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում հանգստյան օրերին Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը: Ուիթքոֆն ասել է, Ռուսաստանը ցանկանում է խաղաղության հասնել:

Ուկրաինայի նախագահն այսօր ներկայացրել է, թե ինչ է առաջարկվում խաղաղության ամերիկյան 20 կետանոց ծրագրով Մայամիի բանակցություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG