Մատչելիության հղումներ

Արաղչի. Իրանում ցույցերի ընթացքում բախումների հետևանքով զոհվել է 3117 մարդ


Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հրապարակել է երկում հակառավարական ցույցերի ընթացքում բախումների հետևանքով զոհերի թիվը: Ըստ նրա, մահացել է 3117 մարդ, որոնցից 2427-ը՝ քաղաքացիական անձինք և անվտանգության ուժեր:

Արաղչին Իրանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները որակել է «ահաբեկչական գործողություն»: Այս մասին նա նշել է X-ի իր էջում՝ տարածելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը, թե՝ «մեր պլանը շատ պարզ է. եթե դուք ներխուժեք եկեղեցի կամ հարձակվեք դաշնային ծառայողի վրա, մենք կանենք ամեն ինչ, ինչ կարող ենք, որպեսզի ձեզ բանտ նստեցնենք»։


Bloomberg-ը այսօր, հղում անելով Իրանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայ Սատոյին, հաղորդել է, որ Իրանում բողոքի ցույցերն ուղեկցող բախումների զոհերի թիվը կարող է գերազանցել 20 հազարը:

Իրանից դուրս գործող իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործող HRANA անկախ մարդու իրավունքների կազմակերպությունը, վերջին բողոքի ցույցերի ժամանակ հաստատել են մոտ 5000 մահվան դեպք։

Բողոքի ակցիաները սկսվել էին դեկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի հերթական կտրուկ անկումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG