Մատչելիության հղումներ

HRANA․ «Իրանում զոհերի թիվը մոտենում է 6 հազարի»


Իրանում հունվարի 8-ին և 9-ին տեղի ունեցած ցույցերի ընթացքում արձանագրված բախումների զոհերի թիվը մոտենում է 6 հազարի։ Այս մասին այսօր հայտարարել է Միացյալ Նահանգներում գործող իրանական իրավապաշտպան կառույցների մեկը՝ Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA):

Կազմակերպության պնդմամբ՝ այս պահին իրենց կողմից հաստատված զոհերի թիվն է 5848։ Նրանցից 209-ը ուժային կառույցների ներկայացուցիչներ են, մնացյալը՝ ցուցարարներ։ «Առնվազն 41 հազար 283 մարդ ձերբակալվել է», - հավելել է իրավապաշտպան կազմակերպությունը։

TIME հանդեսի այսօրվա հրապարակման համաձայն էլ՝ երկրի առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ միայն հունվարի 8-ին և 9-ին փողոցներում սպանվածների թիվը կարող է գերազանցել 30 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG