Մատչելիության հղումներ

Պեսկով. Եվրոպական երկրները ի վերջո սեփական պաշտպանական դաշինքն են ստեղծելու

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Եվրամիության երկրները լրջորեն վախեցած են Միացյալ Նահանգների գործողություններից և ի վերջո հանգելու են սեփական պաշտպանական դաշինքի ստեղծմանը, ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակը:

«Մենք տեսնում ենք, որ եվրոպական պետությունները լրջորեն վախեցած են Վաշինգտոնի գործողություններից, արդեն որոշում են ընդունել Եվրամիության հիմքերից մեկի ուժեղացման մասին՝ դա պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությունն է: Ահա այդ հիմքը հետագայում էլ ամրապնդվելու և զարգանալու է, և նրանք գործը հանգեցնելու են նրան, որ ստեղծեն սեփական պաշտպանական ինչ-որ դաշինք», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը:

«Դա որևէ կերպ կհամապատասխանեցվի արդյոք ՆԱՏՕ-ի հետ՝ կտեսնենք: Բայց առջևում ակնհայտորեն շատ բարդ գործընթացներ են, որոնք այսպես թե այնպես ազդեցություն են ունենալու Եվրոպայում զսպումների և հակակշիռների համակարգի վրա և մեզ համար կենսական հետաքրքրություն են ներկայացնելու», - ընդգծել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:




XS
SM
MD
LG