Մատչելիության հղումներ

Սթարմերն ու Թրամփը կարևորել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման ծրագրի մշակումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա նշել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին, հայտնում է Դաունինգ Սթրիթը։

«Նրանք համաձայնել են, որ այժմ, երբ հրադադար է հաստատվել և համաձայնություն է ձեռք բերվել նեղուցը բացելու վերաբերյալ, մենք գտնվում ենք լուծում գտնելու հաջորդ փուլում», - ասվում է հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սթարմերը գտնվում էր Կատարում՝ տարածաշրջան կատարած եռօրյա այցի շրջանակներում։

«Առաջնորդները քննարկել են նավագնացության հնարավորինս արագ վերականգնման գործնական ծրագրի անհրաժեշտությունը», - նշված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG