Մատչելիության հղումներ

Պայմանագրային զինծառայող է մահացել՝ պայթյունի հետևանքով. ՊՆ

Սեպտեմբերի 24-ին պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն՝ դեռևս չպարզված հանգամանքներում, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Բանակում վերջին շրջանում մահվան դեպքերին անցած ամիս անդրադարձել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ինտեսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակում ունենք նման խտություն։ Բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ում։ Ինչու։ Բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթարդում։ ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում դեպքեր՝ ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների եղել են մշտապես։ Դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի՝ երկուսի»,- հայտարարել է Սուրեն Պապիկյանը։

Այս տարվա միայն ութ ամսում ծառայության հետ կապված հանգամանքներում 14 զինծառայող է մահացել, ինչի համար պաշտպանական գերատեսչության ղեկավարը խիստ քննադատության է ենթարկվում: Կրկինակիից ավելի է նույն ժամանակահատվածում մահացած զինծառայողների ընդհանուր թիվը, Պաշտպանության նախարարությունը մյուս մահվան դեպքերը համարում է ծառայության հետ կապ չունեցող:

XS
SM
MD
LG