Մատչելիության հղումներ

Պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը Գալյանը քաղաքական է որակում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը քաղաքական է համարում վարչապետի երեկվա հայտարարությունը իրենց չընտրելու դեպքում պատերազմի բռնկման վերաբերյալ:

«Խոսքը հաստատված խաղաղության և այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտի կողմից, մեր ընկալմամբ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող հանդիսանալը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ հավելելով՝ քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություներ:

Վարչապետը նախորդ շաբաթ էլ հայտարարեց՝ «խաղաղության ռևիզիայի դիրքերից» հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, ասել էր, որ խաղաղությունից խոսում են մարդիկ, որոնք «երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին»: Նրա համոզմամբ՝ սա աբսուրդ է:


XS
SM
MD
LG