Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Վենսի՝ տարածաշրջան կատարելիք այցից հետո կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին, հաղորդում է Վաշինգտոնում «Ազատության» թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ այդ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու։

Ավելի վաղ Axios պարբերականը, հղում անելով ամերիկացի դիվանագներին հաղորդել էր, թե այս գագաթնաժողովի ընթացքում Սպիտակ տունը մտադիր է քննարկել ու միջոցներ ներգրավել՝ Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանն աջակցելու և տարածաշրջանի վերականգնման համար:


XS
SM
MD
LG