Մատչելիության հղումներ

Պակիստանը մեծ նշանակություն է տալիս կառուցողական համագործակցությանը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Շեհբազ Շարիֆը՝ վարչապետին

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

Պակիստանի վարչապետն իր ուղերձում մասնավորապես նշել է. «Ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար, և ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև»

Պակիստանը հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի նոր պաշտոնավարումը «կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման առաջխաղացմանը»։

Նախորդ տարի օգոստոսի 29-ին՝ անկախացումից 34 տարի անց միայն, Պակիստանը պատրաստակամություն էր հայտնել ճանաչել Հայաստանի Հանրապետությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ: Օգոստոսի 31-ին Հայաստանի և Պակիստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Իշաք Դարը Չինաստանում ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե: Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։

XS
SM
MD
LG