Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ. ՀԱԿ-ը ընտրություններին առանձին կմասնակցի

Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարը, Երևան, 14-ը մարտի, 2026թ.
Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարը, Երևան, 14-ը մարտի, 2026թ.

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել են, հետևաբար այսօր որոշում են կայացրել ընտրություններին մասնակցել առանձին:

«Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:

Չնայած տապալված բանակցություններին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը հայտնում է, որ պատրաստ է համագործակցել «Ուժեղ Հայաստանի» և այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ նախընտրական, և՛ հետընտրական փուլում՝ խորհրդարանում կոալիցիա կազմելու և «երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»:

2021-ին առաջին նախագահի կուսակցությունը միայնակ էր մասնակցել ընտրություններին և հավաքելով 19 հազար ձայն՝ դուրս էր մնացել խորհրդարանից:

XS
SM
MD
LG