Մատչելիության հղումներ

Ուշակով․ «Մենք Զելենսկուն Մոսկվա ենք հրավիրում»

«Մենք Զելենսկուն հրավիրում ենք Մոսկվա, եթե նա պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»,- այսօր Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք երաշխավորում ենք Զելենսկու անվտանգությունն ու աշխատանքի անհրաժեշտ պայմանները»,- պնդել է Ուշակովը։ Նույն հարցազրույցում ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, որ Պուտին-Զելենսկի բանակցությունների անցկացման հնարավորությունն առաջարկել է քննարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այս հարցը մի քանի անգամ քննարկվել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցների ընթացքում»,- նշել է Ուշակովը։

Այսօր՝ ավելի վաղ, Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել երկու հարցերը, որոնց շուրջ Աբու Դաբիում անցած շաբաթվա եռակողմ բանակցությունների ժամանակ կողմերը չեն համաձայնել:

«Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում Անդրեյ Սիբիգան ասել է, որ խոսքը տարածքների և ռուսական զինուժի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի մասին է:


XS
SM
MD
LG