Մատչելիության հղումներ

Ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով Ղրիմում երեք մարդ է զոհվել


Ղրիմ - «Ֆորոս» առողջարանի տարածքում պայթյունի հետևանքով ծուխ է բարձրանում, 22-ը սեպտեմբերի, 2025թ.
Ղրիմ - «Ֆորոս» առողջարանի տարածքում պայթյունի հետևանքով ծուխ է բարձրանում, 22-ը սեպտեմբերի, 2025թ.

Առնվազն երեք մարդ զոհվել, 16-ը վիրավորվել են բռնակցված Ղրիմում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում են թերակղզու ռուսաստանյան իշխանությունները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ուկրաինայի զինուժը «բարձր պայթուցիկությամբ մարտագլխիկներով թիրախավորել է հանգստավայրի ենթակառուցվածքներ», Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ վնասվել են «Ֆորոս» առողջարանի տարածքում գտնվող մի քանի օբյեկտներ, ինչպես նաև դպրոցի շենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG